Էստոնիայի իշխանությունները ստիպված են մոտակա 10 տարում զգալիորեն կրճատել երկրի պաշտպանական համակարգի զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալները, նախատեսվում է ցրել ցամաքային ուժերի, ռազմածովային ու ռազմաօդային ուժերի շտաբները` գրում է Postimees-ը:
Հաջորդ շաբաթ Էստոնիայի խորհրդարանում կներառվի մոտակա 10 տարվա պաշտպանական ուժերի զարգացման նոր ծրագիրը, որը նախատեսում է ավելի վաղ ծրագրված պաշտպանական ծախսերի կրճատում` տեղեկացնւոմ է Interfax-ը:
Բացի այդ՝ չեղյալ կհայտարարվեն ավելի վաղ ծրագրված՝ ռազմատեսակների խոշոր գնումները:
Այսպես, առաջարկվում է հրաժարվել ԶՈւ-ի համար տանկերի, ինքնաթիռների գնումից, գործողության միջին շառավղով ՀՀՊ համակարգերից:
Ռազմածովային ուժերը չեն ստանա արագընթաց նավակներ ու ստիպված կլինեն հրաժարվել մի շարք այլ նավերից:
Պաշտպանական ծախսերի կրճատումը կտրուկ կլինի և, ինչպես սպասվում է, դժգոհությունների լուրջ ալիք կբարձրացնի զինված ուժերում և հասարակությունում:
Ռազմական ծրագրի փոփոխության գլխավոր պատճառներից մեկը միջոցների բացակայությունն է: Դրա իրականացման համար նախատեսված էր հատկացնել 3.8 մլրդ եվրո, որոնցից 2.3 մլրդ դոլարը՝ ԶՈւ ծախսերի ու 1.5 մլրդ դոլարը՝ զինատեսակների ձեռքբերման վրա:









































