Իտալիայի ազգային հավաքականի նախկին եզրային պաշտպան Ֆաբիո Գրոսսոն 35 տարեկանում որոշում է կայացրել ավարտել կարիերան: Այդ մասին են հայտնում ֆրանսիական լրատվամիջոցները: Պաշտպանը մեծ ներդրում ունի Իտալիայի ընտրանու` 2006 թվականին չեմպիոն դառնալու գործում:
Թուրինի «Յուվենթուս»-ը վերջին ակումբն է, որտեղ հանդես է եկել Գրոսսոն: Թիմից հեռանալուց հետո նա այդպես էլ չկարողացավ նոր ակումբ գտնել իր համար: Մոտակա ժամանակաշրջանում Ֆաբիոն նախատեսում է մարզչական գործունեություն սկսել:
Հիշեցնենք, որ աշխարհի 2006 թվականի առաջնությանը Գրոսսոյի հեղինակած գոլը հաղթանակ է բերել գերմանացիների դեմ հանդիպմանը` մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակներում, իսկ հետո ֆուտբոլիստն իրացրել է վճռորոշ 11 մետրանոցը Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում:









































