Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ում է պետք

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայումս էապես մասնատված է: Դա ակնհայտ է անզեն աչքով: Այդ հանրույթի ամենաառաջադեմ ներկայացուցիչներն անգամ ցրված են տարբեր քաղաքական ճամբարներում, նաև ոչ քաղաքական նախաձեռնություններում և միմյանց միջև ակնհայտորեն վիճարկում են ամենաքաղաքացիականությունը:

Այդ գործընթացում արդեն դադարում է էական լինել, թե իրականում ով է իրավացի, իսկ ով՝ ոչ: Ինքնին երևույթն արդեն իսկ դեստրուկտիվ է, և ակնհայտ է, որ այդ պայմաններում քաղաքացիական հասարակության պոտենցիալը նվազում է՝ առանց այդ էլ նվազ լինելով ընդհանուր հասարակական ֆոնին, ու փոխարենը ավելանում է իշխանության շահարկումների պոտենցիալը: Միևնույն ժամանակ, այդ խնդիրը շահարկումների առիթ է դառնում նաև ընդդիմադիր քաղաքական շրջանակներում, որտեղ նույնպես զբաղված են քաղաքացիական հանրույթի ճամբարականացմամբ՝ հստակ գիտակցելով իրական վտանգը իրենց քաղաքական դիրքերի հանդեպ, եթե քաղաքացիական պոտենցիալը Հայաստանում հնարավոր լինի ամբողջացնել:

Մյուս կողմից կա նաև այսպես ասած անհատապաշտության խնդիրը, երբ քաղաքացիականության անվան տակ ընդամենը առաջ է մղվում անհատապաշտությունը, ինչը կտրականապես հակադիր է քաղաքացիականության սկզբունքներին ու գաղափարներին: Քաղաքացիականության խնդիրը Հայաստանում էապես սրված չէր լինի, եթե ակնհայտ չլիներ քաղաքական դաշտի ճգնաժամը:

Տեսանելի է, որ քաղաքական ուժերը կամ լճացման, կամ փակուղու առաջ են: Յուրաքանչյուրի պատճառն այդտեղ առանձին է: Բոլորը նույն փակուղում են, բայց տարբեր պատճառներով, կամավորության կամ ակամայության տարբեր աստիճաններով: Քաղաքական դաշտն այդ փակուղուց դուրս գալու հարցում բացարձակապես անկենսունակ է, և այստեղ իրավիճակ կարող է փոխվել միայն քաղաքացիականության միջոցով, որից կարող են օգտվել որոշ քաղաքական ուժեր, եթե գտնվեն ադեկվատ: Բայց խնդիրն այն է, որ այդ պարագայում արդեն տվյալ քաղաքական ուժը փակուղուց պետք է դուրս գա բոլորովին այլ ներքին ստատուս-քվոյով և կառուցվածքով, բոլորովին այլ բովանդակությամբ, ինչն էլ, ըստ էության, հանդիսանում է քաղաքացիականությունից քաղաքական ուժերի ունեցած գլխավոր վախերից մեկը: Հետևանքը լինում է այն, որ քաղաքական դաշտը շարունակում է հասարակությանը սպասարկելու իմիտացիան, իսկ հասարակությունը շարունակում է սպասել՝ չիմանալով ում կամ ինչին:

Քաղաքական ուժերին բացարձակապես պետք չէ ռիսկի դիմել և դուրս գալ այդ իրավիճակին, ինչի համար էլ նրանց ճնշող մեծամասնությունը հանգիստ հանգրվանեցին Ազգային Ժողովում և սկսեցին ՀՀԿ-ի հետ բանավեճը: ՀՀԿ-ին առավել ևս պետք չէ փոխել իրավիճակը: Մնում են նրանք, ում պետք է փոխել իրավիճակը:

Թող զարմանալի չթվա. դրանով հանդերձ, Հայաստանում աստիճանաբար ստեղծվում է մի լղոզված վիճակ, երբ այդ հարցը արդեն դառնում է ամենաանորոշներից մեկը, և աստիճանաբար շատ դժվար է լինում տարբերակել, թե ում է պետք փոխել ներկայիս իրավիճակը: Հենց դա է նաև ներկայիս իրավիճակի վտանգավորությունը, թեև, մյուս կողմից, նաև հեռանկար կա այդ ամենի մեջ, քանի որ, ի վերջո, ձևակերպվում է հստակ հարցը, որը մինչև այժմ չէր ձևակերպված, քանի որ թվում էր, թե փոփոխությունները պետք են բոլորին: Բայց պարզվում է, որ այդպես չէ, և կա հստակ հարցադրման անհրաժեշտություն, և պատասխաններն արդեն կգծեն այն սահմանը, որից այն կողմ կձևավորվի նոր Հայաստանը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում