Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում կրակի դադարեցման 72-ժամյա ռեժիմի մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի համատեղ հայտարարությանը:
Հրադադարը սկսվում է օգոստոսի 1-ից՝ տեղի ժամանակով 08.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 09.00-ին):
Համատեղ հայտարարության մեջ կողմերին զսպվածության դրսևորման և կրակի դադարեցման ռեժիմի ժամանակ պարտավորությունների պահպանման կոչ է արվել:










































