Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ նրանք, իրոք, հետաքրքրվում են բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի ծառայություններով.
«Ֆելայինին դասվում է այն ֆուտբոլիստների շարքին, որոնց հետ մենք ցանկանում ենք պայմանագիր ստորագրել: Նա, իրոք, մեր տրանսֆերային նպատակներից մեկն է: Անկեղ ասած ինձ դուր է գալիս նրա սանրվածքը: Այն հիանալի կհամապատասխանի Նեապոլ քաղաքի ոճին»-, ասել է Դե Լաուրենտիսը:
Նշենք, որ Ֆելայինին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոն»-ից 27.5 մլն եվրոյի դիմաց: