Sunday, 07 06 2026
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը

Ղարաբաղին նվիրված միջոցառում ԱՄՆ-ի Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Կոնգրեսում չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 21-րդ տարեդարձին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում կկազմակերպվի, որի հիմնական բանախոսը կլինի Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի խոսքերով` միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Մենք միշտ փորձում ենք պատմել, թե ինչով է ապրում այսօր Արցախը, մեր նվաճումները` անկախությունից ի վեր, մեր տեսակետը` ինչու է, որ բանակցային գործընթացը զգալի, շոշափելի արդյունքների չի հասնում, և, իհարկե, մենք փորձում ենք քննարկել բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կապը ունեն Արցախի կամ Արցախին վերաբերող հարցերի շուրջ», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ավետիսյանը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ միջոցառման ընթացքում խոսվելու է ոչ միայն քաղաքական թեմաներից, այլ նաև ոչ պակաս կարևոր` Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակից։

«Օրվա հիմնական պատգամը այն է, որ Արցախը շարունակում է զորանալ որպես ժողովրդավար երկիր, շարունակում է զորանալ տնտեսական հիմքերի վրա, և Արցախի ժողովուրդը արժանի է ինքնորոշման իրավունքին», – ասել է Չուլջյանը։

2005 թվականից սկսած գրեթե ամեն տարի Լեռնային Ղարաբաղի տարբեր հիշարժան օրերի կապակցությամբ Կոնգրեսում միջոցառումներ են կազմակերպվում, Ղարաբաղից ներկա գտնվող պատվիրակները հանդիպումներ են ունենում կոնգրեսականների հետ, ինչին, բնականաբար, հետևում են Ադրբեջանի բողոքի նոտաները։

Անցյալ տարի նմանատիպ միջոցառմանը ներկա էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ում ընդունել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Հովարդ Բերմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում