Ի պատասխան հակասեմիտիզմի մեջ մեղադրանքների՝ Պենելոպա Կրուսը մեկնաբանել է իր նամակը, որտեղ Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ: Դերասանուհին USA Today-ին հայտնել է, որ իրեն սխալ են հասկացել, և իր միակ նպատակը «Գազայում և Իսրայելում խաղաղության հույսն է»:
Դերասանուհին հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կհամաձայնեն դադարեցնել կրակը, և որ սահմանի երկու կողմերում էլ անմեղ զոհեր չեն լինի:
Հիշեցնենք, որ Պենելոպա Կրուսը և էլի մի քանի իսպանացի կինեմատոգրաֆիստներ, այդ թվում՝ նաև Խավյեր Բարդեմն ու Պեդրո Ալմոդովարը, բաց նամակ են հղել ԵՄ առաջնորդներին՝ պահանջելով դատապարտել Իսրայելի կողմից պաղեստինյան խաղաղ բնակչությանը գնդակոծելը:
Իրենց բաց նամակում կինեմատոգրաֆստները Իսրեյելին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերացնել շրջափակումը, որից արդեն տասնյակ տարիներ տառապում է Գազայի հատվածը:
Նամակի հեղինակները Իսրայելի գործողությունները «ցեղասպանություն» են անվանել և նշել են, որ այդ տարածաշրջանում բռնության պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների զավթումն է:









































