ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում նախատեսում է մերժել Ազ¬գա¬յին ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հերթական օրենսդրա¬կան նախաձեռնու¬թյունը՝ «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վե¬րա-մշակումից ստաց¬վող թափոնների հաշվառման մասին»:
Որպես հիմք նշվում է, թե նախագծի ընդունումն անհրաժեշտ չափով հիմնավորված չէ, նաև գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա կանխատեսվում է բացասական ազդեցություն` հետևյալ հիմնավորմամբ.
Նախագծով ամրագրվող դրույթները մեծ մասամբ արդեն իսկ կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես` թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գոյացող, օգտագործվող, վնասազերծվող, այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող, ինչպես նաև տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում իրականացնելու, թափոնների ռեեստրի վարման, ինչպես նաև պետական լիազոր մարմնի իրավասությունները:









































