Victoria`s Secret-ը անցկացրել է կինոյի, շոու բիզնեսի և պոդիումի ամենասեքսուալ աստղերի ամենամյա միջոցառումը: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
What is Sexy 2014 անվամբ միջոցառումը կայացել է Սան Ֆրանցիսկոյում: Տարբեր վարկանիշներում պարգևատրել են VS-ի «հրեշտակներին»: Միջոցառման հաղորդավար է դարձել Լիլի Օլդրիջը: 2014-ին կազմակերպիչները որոշել էին մրցանակները շնորհել այն հայտնիներին, ում կերպարը բնական է:
Ամենասեքսուալ դերասանուհի է ճանաչվել ավստրալուհի Մարկո Ռոբին և երգչուհի Էլլի Հոլդինգը: Ամենագեղեցիկ ոտքերի համար պարգևատրել են Էմբեր Հերդին: Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաէրոտիկ ժպիտի համար մրցանակի դափնեկիրը: Պարզվել է, որ ամենաարտահայտիչ աչքերը Էմմա Սթոունինն են: Դերասանուհի Բլեյք Լայվինին առանձնացրել են սեքսուալ արևայրուքի համար, իսկ Ջեսիկա Բիլին՝ հագուստի սեքսուալ-սպորտային ոճի համար: Ջեսիկա Սիմփսոնը ճանաչվել է ամենագայթակղիչ երիտասարդ մայրիկը:
2013 թ. What is Sexy միջոցառման ժամանակ ամենասեքսուալ են ճանաչվել Բեյոնսեն ու Ռիհաննան, դերասանուհիներ Ջեսիկա Չեսթեյն ու Ջուլիանա Ռանչիչը:










































