2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 425.026 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 2.6%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գործնական նպատակներով «զբոսաշրջություն» կոչվածն ավելացել է 35.6%-ով, իսկ ահա բուն հանգստի և ժամանցի նպատակով մեկնող զբոսաշրջիկների թիվը պակասել է 13.3%-ով:
Գործնական նպատակով զբոսաշրջիկներ են համարվում նաև այն այցերը, երբ տարբեր ընկերություններ կամ պետական գերատեսչություններ կազմակերպում են սեմինարներ և այլ հավաքներ, ասենք` Ծաղկաձորի, Դիլիջանի կամ Աղվերանի որևէ հյուրանոցում: Ըստ էության սա հնարք է՝ ներքին զբոսաշրջությունն «աճեցնելու» համար:









































