Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հարցախույզ է անցկացրել Վրաստանում՝ կապված հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են «Եթե վաղը Վրաստանում անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա ո՞ւմ օգտին կտայիք ձեր քվեն» հարցին: Հարցախույզի մասնակիցների 63 տոկոսն ընդգծել է, որ կաջակցեր «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուին, 13 տոկոսը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուին և միայն 3 տոկոսը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժման թեկնածուին:
IRI-ն այս հարցախույզի արդյունքները ներկայացրել է Վրաստանի քաղաքական կուսակցություններին:








































