Երեքշաբթի Apple ընկերությունը գործարկել է իր ֆիրմային iTune Store-ը ևս 56 երկրներում,- հաղորդում է Asia Report-ը:
Այսպիսով, ընկերությունը գրեթե երկու անգամ մեծացրել է իր աշխարհագրական ներկայությունը:
Երաժշտության սիրահարները կարող են ընտրություն կատարել 20 միլիոն երգերից, այդ թվում՝ իրենց երկրում հայտնի կատարողների ստեղծագործություններից, ինչպես նաև արտասահմանյան աստղերի երգերից:
Ընդլայնման հետևանքով iTune Store-ը գործելու է աշխարհի 119 երկրներում: App Store համակարգը հասանել է աշխարհի 155 երկրներում: Բովանդակության արժեքը տարբեր երկրներում տարբեր է լինելու:










































