ԱՄՆ-ում երկու կանայք հրաշքով են ողջ մնացել՝ պառկելով իրենց ուղղությամբ սլացող գնացքի տակ՝ հայտնում է The Independent-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Բլումինգթոն քաղաքից ոչ հեռու (Ինդիանա նահանգ):
Կանայք քայլում էին լճի վրայով անցնող երկաթուղային կամրջով, երբ տեսել են, որ հետևից իրենց ուղղությամբ գնացք է սլանում: Տեսնելով նրանց՝ մեքենավարը մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն նման արագությամբ շարժվելիս գնացքը կանգնեցնել հնարավոր չի եղել: Կանայք սկսել են վազել, սակայն հասկանալով, որ չեն կարող ազատվել գնացքից, պառկել են ռելսերի արանքում:
Նշենք, որ կամրջի երկարությունը 152.5 մետր է:
Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Գնացքի անցնելուց հետո կանայք թաքնվել են դեպքի վայրից: Մեքենավարը կապ է հաստատել ոստիկանության հետ և պատմել տեղի ունեցածի մասին: Կանանց ինքնությունը բացահայտվել է, նրանց դեմ հարուցվել է քրեական գործ:
Մեքենավարի խցիկից արված տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում:









































