Հոլանդական «Վիտես»-ը պարտություն է կրել Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղում:
Լոնդոնյան ակումբը երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը: Գոլերից մեկն իր ակտիվում գրանցել է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով առաջին գնդակն է հեղինակել «Չելսի»-ում:
ԺոզեՄոուրինյոյի սաների հաջորդ մրցակիցը կլինի գերմանական «Վերդեր»-ը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին:









































