ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գիրք է գրել իր հոր՝ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի մասին, ով հունիսին դարձավ 90 տարեկան: Այս մասին հաղորդում է The Crown Publishing Group պարբերականը:
«Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը հոյակապ պետական գործիչ է և հայր: Ես մեծագույն բավականություն եմ ստացել՝ նկարագրելով նրա կյանքի պատմությունը: Հույս ունեմ՝ մյուսներին դուր կգա այն կարդալ»,- ասել է 68-ամյա Բուշ-կրտսերը:
ԱՄՆ 43-րդ նախագահը մասնավորապես պատմել է այն հսկայական ազդեցության մասին, որ հայրը թողել է իր վրա ամբողջ կյանքի ընթացքում:
Գիրքը, որի անվանումը դեռևս չի բարձրաձայնվում, վաճառքի կհանվի 2014-ի նոյեմբերի 11-ին: