«Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիվերպուլ»-ը շարունակում են նախապատրաստվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանին:
Ընկերկան մրցաշարի շրջանակներում ակումբների կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Քաղաքայիններ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ստեֆան Յովետիչը, իսկ «Լիվերպուլ»-ի կազմում գոլեր հեղինակեցին Ջորդան Հենդերսոնն ու Ռահիմ Ստերլինգը:
Հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որն ավելի հաջող իրացրեցին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները:






































