Ամերիկուհի Բեսսի Կուպերը, որը համարվում էր Մոլորակի ամենատարեց բնակչուհին, մահացել է 116 տարեկան 100 օրական հասակում Ջորջիա նահանգի Մոնրո քաղաքում: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով մահացածի որդուն` Սիդնիին:
Սիդնին պատմել է, որ իր կյանքի վերջին օրը կինն ամանորյա տեսանյութեր է դիտել, սակայն հետո սկսել է դժվարությամբ շնչել: Նա խնդրել է բացել պատուհանը, որպեսզի ավելի շատ օդ գա, մահացել է կեսօրին` ժամը 2-ին մոտ:
Կուպերն ունեցել է 4 երեխա, 12 թոռ, շատ ծոռներ և ծոռի երեխաներ: Ամուսնացել է մեկ անգամ` Լյութեր Կուպերի հետ: Նրա հետ ամուսնացած է եղել 40 տարի, մինչև 1963-ը, երբ նա մահացել է:
Ավելի վաղ մոլորակի ամենատարեց կինը եղել է Վրաստանի բնակչուհի Անտիսա Խվիչավան, որը մահացել է այս տարվա հոկտեմբերին 132 տարեկանում:
Ներկայումս ապրող կանանցից ամենտարեցը համարվում է Դինա Մանֆրեդինին, որն ապրում է ԱՄՆ-ի Այովա նահանգում: Նա 115 տարեկան 244 օրական է: Մլորակի ամենատարեց տղամարդը ճապոնացի Ձիրոեմո Կիմուրն է, որը 115 տարեկան 229 օրական է:








































