ՄԱԿ-ը կրճատում է Սիրիայում մարդասիրական անձնակազմի թվաքանակը, սակայն մնացող մասնագետները շարունակում են աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն: Այդպես է պաշտոնյան մեկնաբանել ավելի վաղ կազմակերպության կողմից ընդունված որոշումը Սիրիայից աջակցման միջազգային անձնակազմի մի մասի դուրս բերման մասին, ինչպես հաղորդվում՝ «վերջին շաբաթում երկրում բռնության աճի պատճառով»:
Նրա խոսքով՝ սիրիացիներին օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագիրը, Դամասկոսում աշխատում է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցչի բյուրոն, ինչպես նաև Գոլանի բարձունքներում տարանջատման վերահսկման ՄԱԿ-ի ուժերը:
Նեսիրկեն հաղորդել է, որ վերջին օրերին ՄԱԿ-ի 4 աշխատակիցներ են վիրավորվել Սիրիայի մայրաքաղաքի շրջակայքում, որտեղ կատաղի մարտերը շարունակվում են, նույնիսկ ժամանակավորապես աշխատանքն է դադարեցրել միջազգային օդանավակայանը: «Դրանից ելնելով՝ եզրակացություն է արվել, որ իրադրության անկայունությունը հասել է այնպիսի մակարդակի, որի դեպքում դժվարացել է ՄԱԿ-ի գործունեության մեծ մասը»,- նրա խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:




































