2015 թ-ին Կոպենհագենում կբացվի նոր լողափ, որը նախատեսված է 100000 հանգստացողների համար:
Դեռ մի քանի տարի առաջ Դանիայի մայրաքաղաքի բնակիչները ստիպված են եղել քաղաքից դուրս գալ, որպեսզի հանգստանան ծովի մոտ:
2002թ-ին լողալու համար քաղաքային ծովափ են բացել, 2005թ-ին թարմացրել են Amager Strandpark լողափը, իսկ 2010թ-ին Օսթերբրո շրջանում հայտնվել է Svanemøllen լողափը: Ինչպես հաղորդում է The Copenhagen Post-ը՝ նոր լողափի տեղն ու դիզայնը որոշվելու է Կոպենհագենի բնակիչների հետ քննարկելուց հետո: Նախագծի արժեքը գնահատվում է 18 մլն կրոն:










































