G7-ի երկրների առաջնորդները հայտարարում են Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու պատրաստակամության մասին՝ այն դեպքում, եթե այդ երկիրը չփոխի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում: Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանը դեռևս ունի լիցքաթափման ուղին ընտրելու հնարավորություն, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների վերացման: Սակայն եթե դա չանի, մենք նախկինի պես պատրաստ ենք մեծացնել նրա թշնամական գործողությունների գինը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մեծ յոթյակի» առաջնորդները նաև պահանջել են կրակի դադարեցում Ուկրաինայի արևելքում՝ մալայզիական օդանավի կործանման վայրում: Շարունակվող մարտերի պատճառով փորձագետները դեռևս չեն կարողանում հասնել այնտեղ:










































