«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Բրյուսել ժամանած ԲՀԿ պատվիրակությանը դիմավորել է ` ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, այն դեպքում, երբ ՀՀ դեսպանը դիմավորում է միայն պաշտոնական պատվիրակությունները:
Սա, թերևս, Ավետ Ադոնցի շնորհակալությունն է ԲՀԿ-ին, ով ժամանակին եղել է ԲՀԿ պատգամավոր և նշանակվել է դեսպան: 2007-ին նա ԲՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:










































