Warner Bros. Intertainment ստուդիան հայտարարել է Harry Potter Global Franchise Development (HPGFD) անունով նոր դեպարտամենտի ստեղծման մասին, գրում է THR-ը:
Բերբանքում և Լոնդոնում գրասենյակներ ունեցող դեպարտամենտը կզբաղվի փոթերիանայի զարգացմամբ և սերտորեն կհամագործակցի գրող Ջոան Ռոուլինգի հետ, որը ստեղծել է Հարի Փոթերի մասին ասքը:
2016-ի նոյեմբերի 18-ին Warner Bros.-ը կթողարկի Ռոուլինգի «Երևակայական գազանները և նրանց բնակվելու վայրերը» գրքի էկրանավորումը:








































