Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Մտքի վարկանիշը. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Մեր մամուլում հաճախ է հնչում` մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, և նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը` դրանով իսկ վարկաբեկելով թե՛ այդ փաստաթուղթը և թե´ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` փորձելով արդարացնել իր անգրագետ գործընկերներին, պնդում է, որ 40-ն անց տարիքում դիպլոմ ստանալու ցանկությունը նրանց մեջ առաջացել է ոչ թե դրամապանակի և վզի հաստացմանը զուգահեռ, այլ պարզապես ուսման ծարավի հետևանքով: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է. այդ «գործիչները» ոչ միայն ուսման ծարավ չեն, այլև արհամարհում են ուսումն ու գիտելիքը, կարծում են, որ դա տղամարդուն վայել չէ: Իսկական տղամարդը պետք է հսկայական «ջիպ» ունենա, բազմամարդ թիկնազոր, որը ժամանակ առ ժամանակ քացու տակ կգցի բոլոր նրանց, ովքեր իրենց կողմը թարս են նայում: Որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ այդ անգրագետների մեջ կան նաև առաջադեմ մարդիկ, որոնք Հայաստանում ժողովրդավարություն և լեգիտիմություն կհաստատեն: Դա, անշուշտ, «բարձր քաղաքականության» ոլորտից է, որը մենք` շարքային քաղաքացիներս, կարող ենք և չհասկանալ:

Ինձ անձամբ հետաքրքիր է մարդու «մշակութաբանական տիպը», և այդ առումով պետք է, ցավոք սրտի, արձանագրեմ, որ կրթված մարդու կերպարը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ պահանջարկ է վայելում, իսկ «լավ տղունը»` ավելի շատ: Ես չգիտեմ, թե ինչ է պահանջվում` իրավիճակը շտկելու համար, սերիալների կամ ընդհանրապես` հեռուստաեթերի մասին խոսակցությունները ես, ճիշտն ասած, բավականին մակերեսային եմ համարում: Որպեսզի հեոուստաընկերությունները քարոզեն ուսում, գիտելիք, ինտելեկտ, պետք է լինի այդ քարոզչության հայեցակարգ, ոչ թե պետական հրահանգ, այլ հասարակության կողմից ընդունված արժեքների համակարգ կամ, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել` տեսլական:

Այս կամ այն բուհի ընդհանրացված նվաստացումը նույնպես լուրջ չեմ համարում: Պատմության անհաջող դասագրքի պատճառով ԵՊՀ-ն գետնին հավասարեցնելն արդար չէ: Սովետի օրոք էլ թողարկվում էին բազմաթիվ անհաջող դասագրքեր, սակայն նույն ժամանակահատվածում այնտեղ դասավանդում էին Լևոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Ռաֆայել Պապայանը: Հիմա էլ կան հրաշալի դասախոսներ, որոնց աշխատանքը չի գնահատվում ոչ միայն նյութապես, այլև բարոյապես:

Բայց ամենակարևորը, ինձ թվում է, մտավորականների դիմադրությունն է` ընդհանուր տգիտության միտումներին չենթարկվելը, տուրք չտալը: Սարսափելի է, երբ գիտությունների թեկնածուն տաքսի է քշում կամ վերնիսաժում թզբեհ է վաճառում: Սակայն ավելի սարսափելի է, երբ նա շարունակում է աշխատել ուսումնական հաստատությունում, բայց ձեռք է բերել հաստավզի հոգեբանություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում