Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալկոհոլ չարաշահող մարդիկ տարեց հասակում երկու անգամ ավելի շատ են հիշողության հետ կապված խնդիրներ ունենում, քան սովորական մարդիկ, սակայն որոշ դեպքերում բանը կարող է թուլամտության հասնել:
Ուսումնասիրությունը հրապարակվել է American Journal of Geriatric Psychiatry գիտական ամսագրում: 1996-2010 թթ. անցկացված փորձերին 1931-1941 թթ. ծնվածներ են մասնակցել:
Գիտնականները չեն առաջարկում առհասարակ հրաժարվել ալկոհոլից, սակայն խորհուրդ են տալիս դիետա պահել, հրաժարվել ծխելուց և հետևել քաշին:










































