Այսօր՝ կեսօրին, ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի ՌՈ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Ա. Կատունյանի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանին սպանելու մեջ:
Դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը. Ա. Կատունյանը 2 ամսով վերցվեց նախնական կալանքի:
Արման Կատունյանը կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:









































