Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), որը կազմավորել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, բաց է ԱՊՀ մյուս երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման նպատակները: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունը Դուշանբեում տաջիկ երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ արել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մոտ ապագայում ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցություններն առաջավոր փուլում են: Միությունը բաց է նաև ԱՊՀ մյուս անդամ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման նպատակներն ու սկզբունքները, առաջին հերթին մեր մոտ հարևանների՝ ներառյալ Տաջիկստանի համար: Առկա փորձն արդեն հաստատում է, որ ինտեգրացիոն գործընթացներին միանալը հնարավորություն կտա ամրապնդելու դրանց մասնակցող երկրների մրցակցային առավելությունները, մեծ թափ է տալիս տնտեսությունների զարգացմանը, տանում է քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»,- ասել է նա:








































