Բրիտանական Blur ռոք-խումբը շոգի պատճառով լքել է Հոնկոնգը, որտեղ երաժիշտները ցանկանում էին ձայնագրել իրենց 8-րդ ալբոմը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Խմբի առաջատար Դեյմոն Ալբարնի խոսքով՝ ալբոմը կարող է լինել «այն ձայնագրություններից, որոնք երբեք լույս չեն տեսնի»:
Նոր ալբոմի համար Blur-ը 15 երգ է գրել: «Դրանց շարքում կան իսկապես ընտիրները: Բայց տնից ստուդիա հասնելն այնքան երկարատև ու այնքան շոգ էր, որ մենք չկարողացանք ավարտել աշխատանքը»,- ասել է Ալբարնը:
Խմբի նախորդ՝ Think Tank ալբոմը թողարկվել է 2003թ.:










































