Wednesday, 24 06 2026
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

«Ամեն ինչ պետք է քոքից բռնել». Լևոն Իգիթյան

Նրանց, ովքեր հայտարարում են, թե Երևանի կառուցապատումն անխնա է ու անմակարդակ, ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը հակադարձում է. «Եթե իմ կոլեգաները ցույց տան մի բնագավառ, որը բարվոք վիճակում է… Նրանք, ովքեր կարծում են, թե ամեն ինչ վատ է, թող դրա կողքին ասեն, թե վերջին 15 տարիներին ինչով էին իրենք զբաղված»: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ճարտարապետն ասել է, որ մեր երկրում շատ ձգձգվեց անցումային շրջանը, բայց 20 տարեկան երկիր ենք, արտառոց բազմաթիվ պայմաններ ենք ունեցել. «Ես գնահատական չեմ տալիս սովետական ռեժիմին, զանազան լավ բաներ կային: Կնճռոտ հարցեր չէին կարող չլինել: Անգլիայի ու Ֆրանսիայի պես կլասիկ երկրներում այնպիսի բաներ են լինում, որ Աստված ոչ անի՝ մեզ մոտ լինեն: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մենք հզոր մշակութային ժառանգություն ունեցող երկիր ենք: Ամբողջ հարցն այն է, թե որքանով ենք մարսել»:

2005-ին, երբ Երևանի վերջին հատակագիծը կազմվեց, կառավարությունն ընդունելուց առաջ հայտարարեց, թե քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը քննարկել և համաձայնություն է տվել: Լևոն Իգիթյանը, սակայն, բացահայտում է, որ իրականում քաղաքաշինական խորհուրդը տեղյակ չի եղել հատակագծից: Տրանսպորտի ոլորտի մասնագետներն էլ պնդել են, որ նախ պետք է տրանսպորտային խնդիրները լուծել: «Ամեն ինչ պետք է քոքից բռնել: Մեր հատակագիծը թերի է: Նաև մեր հասարակությունն ու պայքարողները խորը չեն ուսումնասիրում հարցը, մակերեսորեն են նայում և չեն ուզում լսել իրականությունը»,- ասել է Երևանի ավագանու անդամը: Նա նաև նշել է, որ որևէ բան կառուցելու համար նախ գնում են հողը, ապա քննարկման է դրվում էսքիզը, ապա լինում է քաղաքաշինական ճարտարապետական առաջադրանք, ապա քննարկումներ են լինում քաղաքաշինական խորհրդի հետ, որից հետո ներկայացվում է քաղաքապետի հաստատմանը: Իսկ խորհրդում արդեն ներկայացված է հասարակական կարծիքը:

Անդրադառնալով «Փակ շուկային»՝ Լևոն Իգիթյանը քննադատել է այն, ինչ կատարվում է նրա հետ. «Մեր քաղաքին լրիվ անտարբեր մարդը կարող էր անել այն, ինչ կատարվում է«Փակ շուկայում»: Ես նախ հեղինակին գիտեմ՝ Գրիգոր Աղաբաբյանին, նրա արժեքը գիտեմ: Այն բացարձակ ճարտարապետական արժեք է: Եթե պետությունը շենքը վաճառում է, պետք է մի տեղում գրի պայմանները: Սա ավելորդ անգամ խոսում է մեր մտածելակերպի, մեր ազգի մասին: Մեր ճարտարապետական բանակն անառողջ է»: Թեև ինքն էլ է դժգոհ, սակայն փողոցային դժգոհողներին չի սիրում. «Ես փողոցային երևույթներ չեմ սիրում: Ես Երևանի տարածքը մի քիչ այլ կերպ եմ վայելել, միտինգներ չեմ սիրել»:

Լևոն Իգիթյանն անդրադարձել է նաև Հյուսիսային պողոտային՝ նշելով. «Հյուսիսային պողոտայի կառուցապատման հեղինակները 12 ճարտարապետներ են: Զարմանալի բան է. երբ բոլորի նետերն ուղղվել են Նարեկ Սարգսյանի կողմը, նրանք չկային: Ուր են մյուսները»: Ճարտարապետը միաժամանակ նշել է, որ Հյուսիսային պողոտայի հարկայնությունը պետք է լիներ 6 հարկ, սակայն խախտված է համադրությունը, բայց հրաժարվել է մանրամասնել՝ ասելով. «Չեմ ուզում պատճառը բացահայտեմ, որովհետև խայտառակ բան կասեմ: Ցավոք, խոհանոցը գիտեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում