Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են և՛ նորմալ քաշ ունեցող, և՛ ճարպակալմամբ տառապող կանայք:
Առավոտյան նրանք 45 րոպե մարզվել են «վազող ճանապարհի» վրա, որից հետո նրանց ցույց են տվել սննդամթերքի լուսանկարներ: Լուսանկարներին նայելու ընթացքում հատուկ սարքի միջոցով ֆիքսվել է նրանց ուղեղի ակտիվությունը, որը բավականին ցածր է եղել։









































