Չիլին, Պերուն և Սալվադորը որոշել են խորհրդակցությունների համար հետ կանչել իրենց դեսպաններին Իսրայելից՝ կապված Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Ավելի վաղ նման քայլի էին դիմել Էկվադորի և Բրազիլիայի կառավարությունները՝ հայտնում է RIA Novosti-ն:
Լատինաամերիկյան պետությունների իշխանությունները հայտարարել են Իսրայելի կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, կրակի դադարեցման կոչ արել և դատապարտել հրթիռային հարվածներն ու հարձակումները Իսրայելի խաղաղ բնակչության վրա:
Չիլիի կառավարությունը երեքշաբթի հրապարակված կոմյունիկեում իսրայելական գործողությունը որակել է որպես «պաղեստինյան քաղաքացիական բնակչության կոլեկտիվ պատիժ»:











































