Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը օգոստոսի 1-ից Լեհաստանից մրգերի ու բանջարեղենի ներկրման սահմանափակումներ կսահմանի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:
«Մենք որոշում ենք ընդունել Լեհաստանից Ռուսաստան գրեթե բոլոր մրգերի ու բանջարեղենի ներկրման սահմանափակումների ներմուծման վերաբերյալ: Դրանք կապված են հավաստագրման բազմակի խախտումների և կարանտինային օբյեկտների ի հայտ բերման հետ»,-հայտարարել է զրուցակիցը:
Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ երկրից Ռուսաստան արտահանումն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 7.7 տոկոսով՝ հասնելով 5 մլրդ դոլարի:




































