Սիրիայում զգալի քանակի քիմիական զենքի և տակտիկական հրթիռների առկայությունը բավարար հիմք է Թուրքիայի հակաօդային պաշտպանության համար: Այս հայտարարության մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ բացելով Հյուսիսատլանտյան դաշինքի նիստը՝ արտգործնախարարների մակարդակով: Նա վստահություն է հայտնել, որ օրվա երկրոդ կեսին ՆԱՏՕ-ի Խորհրուրդը կընդունի ձևական քաղաքական որոշում Թուրքիա զենիթահրթիռային համակարգեր ուղարկելու մասին:
«ՆԱՏՕ-ի ցանկացած տիպի միջոցների տեղակայումը Թուրքիայում կրելու է զուտ պաշտպանական բնույթ և չի ուղղվելու ոչ թռիչքային գոտու ստեղծմանը կամ այլ հարձակողական գործողության»,- ասել է Ռասմուսենը:
Ինչ վերաբերում է Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման պոտենցիալ վտանգին, ապա նա հայտարարել է, որ դա ամբողջովին անընդունելի է լինելու միջազգային հանրության համար:
«Նման իրադարձություններին ի պատասխան՝ վճռական գործողություններ անմիջապես կլինեն»,- հավելել է դաշինքի ղեկավարը:












































