Reuters-ը հաղորդում է, որ Կահիրեում նախագահ Մուհամմեդ Մուրսիի վերջին որոշումներին դեմ դուրս եկած մի քանի հազարանոց ցուցարարների ամբոխը ճեղքել է ոստիկանության շրջափակումը և մոտեցել նախագահական նստավայրի դարպասներին:
Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է օգտագործում:
Ցուցարարները Մուրսիին կոչ են անում լքել նախագահի պաշտոնը:
Նախագահին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ Մուրսին հեռացել է նստավայրից:
Եգիպտոսում բողոքի ալիքը սկսվել է 2 շաբաթ առաջ, երբ նահագահ Մուրսին արգելել էր դատական կառույցներին բողոքարկել նախագահական որոշումները:








































