Իրաքի իսլամիստները հայտնել են մի քանի տասնյակ գերիների մահապատժի մասին` Իդ էլ-Ֆիթր մուսուլմանական տոնի ժամանակ: Այս մասին գրում է BBC-ն:
Համացանցում տեղադրված 30-րոպեանոց տեսահոլովակում ցուցադրված է՝ ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները հրազենով սպանում գերիներին, ապա նրանց մարմինները գետը նետում:
Տեսագրությունում ասվում է, որ բոլոր սպանվածները շիաներ են: