Բիլբաոյի «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է, որ ինքը հեռանալու է իսպանական ակումբից գալիք տարվա հունիսի երեսունին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ավարտվում է Լյորենտեի պայմանագրի ժամկետը «Աթլետիկ»-ի հետ:
«Այոʹ, հունիսի երեսունին ես կհեռանամ «Աթլետիկ»-ից: Նորություն եմ ուզում: Հավատացեք, որ խնդիրը փողը չէ»,- ասել է Լյորենտեն:








































