Դեկտեմբերի 4-ից Լատվիայում շրջանառության մեջ են դրվել մեկ լատ արժողությամբ մետաղադրամներ` Սուրբ Ծննդյան զանգերի պատկերներով: Այս մասին հաղորդում է Lenta-ն` վկայակոչելով Լատվիայի Բանկի պաշտոնական հաղորդագրությունը: Ընդհանուր առմամբ շրջանառության մեջ է դրվել մեկ միլիոն մետաղադրամ:
Նոր մետաղադրամների դիզայնն իրականացրել է նկարիչ Հոլգեր Էլերսը, իսկ մոդելը` քանդակագործ Լաուրա Մեդնեն:
Լատվիայի Բանկը 11 տարվա ընթացքում թողարկում է անսովոր դիզայնով լատեր: 2004թ.-ից անսովոր լատերը թողարկվում են տարին երկու անգամ` նվիրված Լատվիայի ազգային տոնին` Լիգոյին, և Սուրբ Ծնունդին:
Տարբեր ժամանակներում Լատվիայում շրջանառության մեջ են դրվել մրջյունի, սնկի, ձնեմարդու, գարեջրի բաժակի և այլ պատկերներով մետաղադրամներ:











































