Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

Գործարար սիրիահայերը հանդիպել են դեղագործության ոլորտի ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Զարգացման հայկական գործակալության և Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող, հատկապես դեղագործության ոլորտով հետաքրքրված շուրջ 10 սիրիահայ գործարար:

ՀՀ Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում դեղարտադրություն հիմնել ցանկացող սիրիահայերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը խորհուրդ է տվել ճիշտ գործընկերներ որոնել, դրամ չխնայել և աշխատանքի ընդունել որակյալ մասնագետներ: Նա նշել է, որ բարեխղճորեն հարկեր վճարելու և հայաստանյան օրենքներին ենթարկվելու պարագայում հնարավոր է արդյունավետ բիզնես ունենալ: Ս. Զաքարյանը հորդորել է չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին:

ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ողջունել է Հայաստանում դեղագործությամբ զբաղվելու սիրիահայերի ցանկությունը, ընդգծել, որ Սիրիայում դեղագործությունը կազմակերպվում է Եվրամիության Պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխան, ուստի սիրիահայերն արդեն նշված ոլորտում կուտակված փորձ ունեն: Հ. Թոփչյանը հիշեցրել է, որ դեղագործությունը ՀՀ կառավարության կողմից ընդունված գերակա ուղղություններից մեկն է, ուստի բազմաթիվ են ոլորտը խթանելու օրենսդրական բարեփոխումները: Պետությունը խրախուսում է Հայաստանում ներդրումային քաղաքականությունը, 300 մլն դրամի ներդրումներ կատարելու դեպքում հետաձգվում է ԱԱՀ-ի վճարումը: Դեղագործության ոլորտի զարգացմանն է ուղղված նաև ազատ տնտեսական գոտիներից օգտվելու հնարավորությունը. արտադրության հիմնումը, առանց հարկային պարտավորությունների ներմուծման և արտահանման կազմակերպումը:

Հանդիպմանը ներկա էին նաև որոշ դեղագործական և կոսմետիկա արտադրող ընկերությունների ղեկավարներ, ովքեր պատմեցին իրենց փորձի և իրենց ընկերությունների հաջողության մասին:

Ոլորտի պատասխանատուները սիրիահայ գործարարներին խորհուրդ տվեցին Հայաստանում հիմնել բալքերի /պատրաստի դեղերի/ փաթեթավորման արտադրություն, ապա զարգացնել այն:

Սիրիահայերը հետաքրքրված էին, թե արդյոք նոր գործարանի հիմնումը լարված մրցակցություն չի ստեղծի հայկական դեղագործական շուկայում, սակայն հայրենական դեղարդյունաբերության պատասխանատուները վստահեցրին, որ հայկական դեղաշուկան բավական դեմոկրատական է, և գործող ընկերություններն աշխատում չկրկնել մեկը մյուսի արտադրանքը, շուկա մտցնել նոր արտադրատեսակներ:

Սիրիահայերից ոմանք ցանկություն հայտնեցին Հայաստան ներմուծել բրենդային դեղամիջոցներ, ՀՀ ԱՆ ԴԲՏՓԿ տնօրենը Հայաստանում դեղերի գրանցման, ներմուծման և հետգրանցումային վերահսկողության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տվեց:

Հանդիպման ավարտին ներկաները որոշեցին այցելել հայկական դեղարդյունաբերության գործող ընկերություններ, տեղում ծանոթանալ գործընթացներին, նոր հարցադրումների դեպքում դիմել պատասխանատուներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման ներկաներին, հատկապես ոլորտի պատասխանատուներին՝ հորդորելով աջակցել Հայաստանում գտնվող սիրիահայերին` կայանալու և իրենց փորձն ու հմտությունները հայկական իրականություն բերելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում