Ավստրիայի մզկիթների իմամների ուսուցման համար Վիեննայի համալսարանում կբացվի մահմեդական աստվածաբանության ֆակուլտետ:
«201 3թ. ուսումնական հաստատությունում կկազմեն ուսուցման ծրագիրը: Իսկ մեկ տարի անց կզբաղվեն դասախոսների ընտրությամբ»,- ասել է Վիեննայի համալսարանի պրոռեկտոր Հայինց Ֆասմանը:
Սակայն, ինչպես իր մի հոդվածում նշում է ավստրիական կաթոլիկական լուրերի գործակալությունը, քրիստոնեամահմեդական երկխոսության մասնագետ, քահանա Մարտին Րուպրեհտն ասել է, որ 2015 թվականից շուտ այդ ֆակուլտետը չի բացվի, քանի որ որակյալ ուսուցման համար անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կհամապատասխանեն տեղական ուսուցման մակարդակին:








































