Ամստերդամի իշխանությունները ծրագրում են քաղաքացիների հանգիստն ու հասարակական կարգը խախտողներին ուղարկել հասարակության թափոնների համար նախատեսված թաղամասեր: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը:
«Քաղաքը նրանց տեղը չէ, ովքեր իրենց դրսևորել չգիտեն: Նման մարդիկ պետք է առանձին ապրեն՝ հասարակության թափոնների համար նախատեսված թաղամասերում: Աղբը աղբի մոտ»,- ասել է Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լանը:
Նրա խոսքով՝ Ամստերդամի ոստիկանությունում չափազանց շատ բողոքներ են ստացվում աղմկոտ հարևանների, անբարեխիղճ բնակիչների և այլ իրավախախտների վերաբերյալ: Իշխանությունները մտադիր են «ռեցեդևիստների» ցուցակի պատրաստ լինելու պես նրանց ուղարկել հատուկ թաղամասեր` «վերադաստիարակման»:
Մեկնաբանելով նոր նախագիծը՝ բան դեր Լանը նշել է, որ մարդկանց հանգիստը խախտողները չպետք է բնակվեն շքեղ տներում: Նախագիծը նախատեսում է նաև թեժ գծի ստեղծում, որով կարել է բողոքել աղմկոտ և անդաստիարակ հարևաններից:











































