Մի շարք ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունները ԵՄ-ի կողմից «Խնայբանկի» և VTB խմբի դեմ պատրաստվող պատժամիջոցների մասին հիմնված են The Wall Street Journal-ի հոդվածի սխալ մեկնաբանության վրա:
WSJ-ում ընդգծել են, որ իրականում նյութում ասվում է, որ ԵՄ-ն պատրաստվում է ևս առնվազն 5 մարդու և 2 կազմակերպության ներառել պատժամիջոցային ցուցակում:
Այնուհետ պարբերականը հիշեցնում է, որ սև ցուցակի ընդլայնումից բացի, ԵՄ-ն պատրաստում է նաև ոլորտային բնույթի միջոցառումներ, այդ թվում` պետական բանկերի կողմից ֆինանսավորումների ներգրավման սահմանափակումներ: Դա կտրուկ կնվազեցնի խոշորագույն ռուսական վարկային կազմակերպությունների, այդ թվում` «Խնայբանկի» և VTB-ի հնարավորությունները կապիտալի եվրոպական շուկայում: