ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին մտահոգել են տարհանվելու մասին Իսրայելի կոչերը՝ ուղղված Գազայի հատվածի բնակիչներին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ իմացել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերն իբր թե այսօր երեկոյան թռուցիկներ են տարածել Գազայի հատվածում՝ տասնյակ հազարավոր բնակիչների նախազգուշացնելով լքել իրենց տները և տեղափոխվել անկլավի խորքերը»,- ասվում է երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ:
«Եթե դա այդպես է, ապա դա հետագայում կունենա մարդասիրական հետևանքներ Գազայի հատվածի խաղաղ բնակիչների համար, ովքեր վերջին օրերին արդեն շրջադարձային տառապանքների են ենթարկվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը: