Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքի կենտրոնական ղեկավարությունը թույլ չի տվել, որ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի ինքնաթիռը մեկնի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:
Թաներ Յըլդըզն Էրբիլ էր մեկնում՝ նավթագազային կոնֆերանսի մասնակցելու համար, սակայն Բաղդադի ղեկավարությունը վերջին րոպեին նրան թույլ չի տվել դա անել: Դրա պատճառով Թաներ Յըլդըզի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Քայսերի:
Հիշեցնենք, որ Իրաքի կենտրոնական կառավարությանը խստապես դուր չեն գալիս Թուրքիայի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «նավթագազային» շփումները: Թուրքական կողմը ցանկանում է Հյուսիսային Իրաքից սեփական օգտագործման համար ներկրել գազ և նավթ, ինչպես նաև «քրդական նավթի ու գազի» համար վերածվել տարանցիկ երկրի համար:









































