Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և ԱՄՆ-ն հայտարարում են, որ Ուկրաինայի իրադրության հետ կապված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառեն, ասվում է երկուշաբթի Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:
«Հինգ պետությունների և կառավարությունների ղեկավարները ներկայումս հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նրանց կարծիքով՝ Մոսկվան Ուկրաինայում աշխարհազորայինների վրա հարկավոր ազդեցություն չի գործադրել, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության ուղղությամբ պատշաճ միջոցներ չի ձեռնարկել: Երկուշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուս-ուկրաինական սահամանի մինիթորինգ անցկացնելու նպատակով «Դոնեցկ» և «Գուկովո» սահմանային անցակետերում սպասում է ԵԱՀԿ դիտորդների այցին:
Հինգ պետությունների ղեկավարները հաստատել են ընթացիկ պայմաններում Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառումը և միաժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները Մոսկվայի հետ:










































