Apple ընկերության հանգուցյալ ղեկավար Սթիվ Ջոբսի կենսագրության մասին պատմող ֆիլմի պրեմիերան կկայանա 2013 թ. հունվարին:
Ինչպես հաղորդում է Lifes News-ը, ֆիլմում Սթիվ Ջոբսի կերպարը մարմնավորել է Էշթոն Կատչերը:
«jObs» անունը կրող ֆիլմը ցուցադրվելու է Sundance 2013 ամերիկյան անկախ կինփառատոնի շրջանակներում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա օգոստոսին:









































