2014թ. հունվար-հունիս ամիսներին ԱՊՀ երկրների հետ Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը 1,716 մլրդ դոլար է կազմել, որը 10 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին է ասվում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2014թ. հունվար-հունիս ամիսներին վերաբերող զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի օրը, գրում է գրում է trend.az-ը:
Այս ժամանակահատվածում 758 մլն դոլարի (11 տոկոս աճ) ապրանք է արտահանվել, իսկ ներկրվել է 957 մլն դոլարի (9 տոկոս աճ) արտադրանք:
ԱՊՀ երկրների բաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրային շրջանառությունում տարվա առաջին կեսին 31 տոկոս է կազմել:
Նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրներին բաժին է հասել առևտրային դեֆիցիտի 8 տոկոսը: Այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածում 9 տոկոս է կազմել:







































