Կանադացի գիտնականները համոզիչ փաստարկներ են բերել այն մասին, որ տիրանոզավրերը խմբերով են որսի դուրս եկել, որպեսզի հաջողության հավանականությունն ավելի մեծ լինի:
Գրեթե 70 միլիոն տարի առաջ Կանադայում երեք տիրանոզավրեր են բնակվել, որոնք միացել են հաջող որսի համար:
Ինչպես հաղորդում է LiveScience-ը՝ ուսումնասիրողները 60 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ տարածքում մի քանի դինոզավրի հետքեր են հայտնաբերել, այդ թվում նաև տիրանոզավրերի և ավելի փոքր դինոզավրերի:
Սակայն այն փաստը, որ տիրանոզավրերը միասին են որսի դուրս եկել, չի խոսում դրանց ընկերասիրության մասին. կան ապացույցներ նաև այն մասին, որ դրանք կծել են իրենց ընկերների գլուխները:
«Նրանք խմբեր են կազմել բացառապես որսի և հանուն ապրելու պայքարելու համար»,- ընդգծում են գիտնականները:











































