Մի ավտոմեքենա է պայթել Հոմսի հայկական թաղամասում, զոհվել է յոթ մարդ, առնվազն 25-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, կիրակի հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին։
Գործակալության տվյալներով, տուժածներից ոմանք գտնվում են ծայրահեղ վիճակում և ներկա պահին տեղափոխվել են քաղաքային բժշկական հաստատություններ։ Նշվում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Հոմսի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում և հանգեցրել է մերձակա տների, խանութների և մասնավոր ու մունիցիպալ սեփականության այլ օբյեկտների բազմաթիվ ավերածությունների։
Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդել է գործակալության աղբյուրը, ականանետային գնդակոծության է ենթարկվել Զահրա թաղամասը, որտեղ ապրում են քրիստոնյաներ ու ալավիներ։ Արձակվել է երկու արկ, որոնցից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի հետևանքով տուժել են երկու խաղաղ բնակիչներ, իսկ մյուսն ընկել է դպրոցներից մեկի շենքի վրա, որտեղ զոհեր չկան։









































