Փորձե՛ք հիշել, թե երբ եք Ձեր հարազատ մարդկանց վերջին անգամ ասել, թե ինչ եք զգում նրանց հանդեպ: The SoulPancake փողոցային արվեստի թիմը փորձել է մարդկանց մոտ միմյանց հանդեպ զգացմունքներ արթնացնել հենց անմիջապես փողոցում՝ ստիպելով նրանց մի պահ հիշել տվյալ մարդու հետ անցած ուղին և նրան ուղղված բարի խոսքեր հնչեցնել:
Դրա համար թիմը «հատուկ պայմաններ» է ստեղծել, փողոցում տեղադրել է գովասանք տալու և ստանալու մասին գրությամբ ցուցատախտակ՝ մեծ ականջակալներով, իսկ առջևում տեղադրել խցիկ՝ բարձրախոսով, որտեղից էլ ցանակցողներն ուղղել են իրենց գնահատանքը: Գովեստի ուժն այնքան մեծ է եղել, որ մարդիկ գրկել են միմյանց ու փոխադարձ շնորհակալություն հայտնել միմյանց իրենց կողքին լինելու համար:
Թիմը տեսանյութը տեղադրել է YouTube տեսահոսթինգում: Սա արտիստների կողմից առաջին «մարդասիրական» ակցիան չէ:








































