Thursday, 04 06 2026
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է

Լևոն Զուրաբյանի խոսքը վճռորոշ չէ ՀԱԿ-ում. մամուլ

«168 ժամ»-ը զրուցել է ՀԱԿ նախկին անդամ, Աժ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ:

– ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` օրերս խոսելով Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարության մասին, որում նա իր աջակցությունն էր հայտնել թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուին, ասել էր, թե նրա քայլը համաձայնեցված չէր կուսակցության հետ: Լ. Զուրաբյանը նրան անվանել էր Սերժ Սարգսյանի «ստրուկը», ինչին շատ արագ հետևել էր Գյումրիի քաղաքապետարանի մամլո խոսնակի պատասխանը` «Լյովիկ, հստակեցրու, թե ում ստրուկն ես դու»: Այս բանավեճն ինչպե՞ս կազդի վերջերս բավական ջերմացած ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների վրա:

– Ինձ հետաքրքիր չէ այդ թեման:

– Այսինքն` ՀԱԿ-ի և «Բարգավաճի» համագործակցությունն այսօր քաղաքական դաշտում գործոն չէ՞:

– Գործոն է, բայց այդ գործիչներն ինչ են անվանել իրար, ի՞նչ կապ ունի դրա հետ:

– Երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ վիրավորել են միմյանց:

– Այդ երկու գործիչներն էլ ոչ մի վճռորոշ խոսք չունեն իրենց ներկայացրած ուժերում:

– Բայց Լևոն Զուրաբյանը ՀԱԿ համակարգողն է:

– Լևոն Զուրաբյանը համակարգողն է, բայց, ինչպես տեսնում ենք` ի սկզբանե և մինչև հիմա ոչինչ չի համակարգել: Որպեսզի կատարեր այդ դերը, ՀԱԿ մասնակից կուսակցությունները պետք է ինչ-որ ինքնուրույն գործունեություն ծավալեին, որպեսզի համակարգելու խնդիր առաջանար: Նա ինչպես եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, նրա խոսքը մասնակից կուսակցություններին և հանրությանը հաղորդող, այդպես էլ մնացել է:

– Հնարավո՞ր է, որ երկու կողմերից էլ հայտարարեն, որ նրանց հայտարարությունները համաձայնեցված չէին` համագործակցությանը չվնասելու համար:

– Ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ այդ ալյանսն անբնական ալյանս է, բայց նորից կրկնում եմ, եթե այդ գործիչների միջև լեզվակռիվ, վեճ կամ վիրավորանքներ են եղել, այդ գործիչները որոշիչ ուժեր չեն, դա էական նշանակություն չի կարող ունենալ:

– Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը կմիանա՞ն ընդդիմադիր գործընկերները:

– Ըստ էության, այդ քայլի գործնական արդյունավետությունն ինձ համար հասկանալի չէ: Որքան հասկանում եմ` ինչ-որ հակասություն են գտել ինչ-որ սահմանադրական կետի և օրենքի միջև: Այն ժամանակներից, երբ ես աշխատում էի այդ փաստաթղթերով, դրանք փոխվել են: 95-ի Սահմանադրության հիման վրա` ես, պարոն Արարքցյանը, երջանկահիշատակ Էդուարդ Եգորյանը և էլի մի քանի մարդիկ աշխատել ենք Աժ կանոնակարգի վրա: Այն ժամանակ մենք ելնում էինք այն տրամաբանությունից, որ Սահմանադրությունը չի կարող բոլոր մանրուքներին անդրադառնալ, և Աժ կանոնակարգով այդ մանրուքները պետք է հստակեցվեն: Մասնավորապես` այն դեպքում, թե երբ իմաստ ունի նիստը իրավազոր համարել: Համաձայնեք, որ եթե մեկ-երկու հոգով հավաքվել են, ակնհայտորեն ոչ մի օրենք չի ընդունվի, և որոշում չի կարող կայացվել, ի՞նչ իմաստ ունի դա անվանել նիստ: Իրավաբանները` փորփրելով, գուցե ինչ-ինչ կազուսներ կգտնեն և ինչ-որ ժամանակ կզբաղվեն դրանով, բայց դրա կիրառական արդյունավետությունը խիստ կասկածելի է:

– Հաշվի առնելով նաև ՍԴ- ի` նախկինում կայացրած վճիռնե՞րը ընդդիմության դիմումների վերաբերյալ:

– Հաշվի առնելով նաև, որ մենք, ըստ էության, Սահմանադրական դատարան չունենք: Դա մի մարմին է, որտեղ մարդիկ բարձր աշխատավարձ են ստանում, բայց հասարակության համար սահմանադրության և օրինականության պահպանման առումով լումայի արժեք չունեն:

– Նախկինում մամուլը Կոնգրեսի մասին գրելիս հաճախ գործածում էր «արմատական ընդդիմություն» բնորոշումը: Վերջին շրջանում այդ կապակցությունն արդեն կարծես դուրս է եկել շրջանառությունից: Ո՞րն է պատճառը, ինչպիսի՞ ընդդիմություն է այսօր ՀԱԿ-ը:

– Բնականաբար, որովհետև որևէ ակտիվ պայքար ՀԱԿ-ը վաղուց չի ծավալում: Խոստացան ամեն ինչ անել արտահերթ ընտրությունների հասնելու համար ու, ըստ էության, ոչինչ չարեցին: Հետո ասացին, որ շարունակելու են փողոցային պայքարը` դրան ի սպաս դնելով խորհրդարանի ամբիոնը և պատգամավորական մանդատները, բայց գործում են միանգամայն այլ ոճով: Եվ, բնականաբար, այդ ոճի գործունեությունը հազիվ թե ինչ-որ բանով սպառնա իշխող քրեաօլիգարխիկ ռեժիմին: Դրա համար այլևս արմատական չեն անվանվում:

– Նախագահական ընտրություններից առաջ «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» քաղաքական ապահարզանն ինչպե՞ս կազդի երկու կուսակցությունների իմիջի վրա` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն էլ մտադիր են ունենալ սեփական թեկնածու:

– Սեփական թեկնածու ունենալը կուսակցությունների իմիջի վրա թե դրական, թե բացասական ազդեցություն կարող է ունենալ, դա կախված է նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները, թե ինչպես կդրսևորվեն նրանք:

– Իսկ անկախ նրանից, թե ովքեր կլինեն նրանց թեկնածուները` այն կարո՞ղ է ազդել նրանց հեղինակության վրա:

– Ինձ թվում է` արդեն ազդել է, դա բացասական երևույթ է: Փաստորեն, երկու համախոհ, ազատական կուսակցություններ չկարողացան իրար հետ լեզու գտնել միջանձնային հարաբերություններում. դա արդեն բացասաբար ազդել է, բայց կարծեմ դա արդեն անցյալի բան է: Իսկ նախագահական ընտրությունների հետ կապված դա էական խնդիր չէ, որովհետև առաջիկա նախագահական ընտրություններում կարևորն այն է, որ, այնուամենայնիվ, չկա ոչ մի նախադրյալ, որ կարող են քիչ թե շատ արդար ընտրություններ լինել: Դա նշանակում է, որ մեր հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել քաղաքական զարգացման փակուղին: Դա է էականը, և ոչ թե այն, թե «Ազատ դեմոկրատները», «Ժառանգությունը» սկանդալ ունեցա՞ն, թե՞ ոչ, կառաջադրե՞ն սեփական թեկնածու, կլինե՞ն այլ թեկնածուներ… Խնդիրն այն է, որ մենք հերթական անգամ չենք կարողանալու մեզ համար ընտրել ղեկավար: Հերթական անգամ ընտրությունները կեղծվելու են, և իշխանությունը մնալու է բռնազավթված: Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, ի՞նչ կարող են անել հասարակական կազմակերպություններն այս իրավիճակում: Սրա մասին է պետք մտածել:

– Քաղաքացիական հասարակությունից կարելի՞ է այդ ակնկալիքներն ունենալ` հաշվի առնելով վերջին շրջանում նրանց դրսևորած ակտիվությունը:

– Շատ բարձր գնահատելով մեր հասարակության առանձին խմբերի քաղաքացիական ակտիվության բարձրացումը, ես այդ կարգի գործունեությունը կարևորում եմ ոչ միայն ըստ առանձին դրված խնդիրների լուծման, այլ նաև` որպես քաղաքական ակտիվիստների դարբնոց: Սպասել, որ տարբեր ուղղությունների քաղաքացիական խմբերը, զբաղվելով իրենց խոռոչային խնդիրներով, հանկարծ միասնաբար ինչ-որ քաղաքական օրակարգ կդնեն իրենց առջև և կլուծեն այդ հարցերը` դժվար է, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական ուժերն են քաղաքական օրակարգ ձևավորում և տալիս լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում