Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի 2006 թվականի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն ասել է, որ հոլանդացի ֆուտբոլիստ Արիեն Ռոբենին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է համարում:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը 28 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայի շրջանակներում, 11 գոլ հեղինակել և գոլային 6 փոխանցում կատարել: Հոլանդիայի հավաքականի կազմում Ռոբենը մասնակցեց աշխարհի 2014 թվականի առաջնությանն ու զբաղեցրեց երրորդ տեղը:
«Ռոբենը ճանաչում ստացավ միայն հիմա, երկար տարիներ անց: Նա ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից է և ներկայումս լավագույն եզրային կիսապաշտպանն աշխարհում»,- Goal.com-ը մեջբերում է Կանավարոյի խոսքերը:








































